News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» նախագիծը:

նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Հանձնաժողովը Որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է:

«Ընկերությունը խախտել է Տեղեկատվության ներկայացման՝ Որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում Ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ Ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել եւ Որոշմամբ սահմանված ժամկետում Տեղեկատվությունը ներկայացնել Հանձնաժողով եւ հետագայում կատարել ճշգրտումներ:

Հետեւաբար, Ընկերության հիմնավորումը Տեղեկատվությունը Որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել, եւ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը` Հանձնաժողովը որոշում է.

1. Որոշմամբ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար Ընկերությանը նախազգուշացնել:

2. Ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- ասված է նախագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ