News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

04.09.2019-ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ  «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

2019թ.-ի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է չորրորդ անգամ՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների  ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը:

Նշենք, որ Լոնդոնում  կայացած  «Արտաքին առեւտրի ոլորտում բանկիրների  ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  98 երկրների  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ եւ անկախ փորձագետներ:

Ի դեպ, առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել  նաեւ   գերմանական Commerzbank AG-ի  եւ Վերակառուցման  եւ Զարգացման եվրոպական բանկի  (ՎԶԵԲ-ի)  կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Ամենաշատ