News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ:

Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել [email protected] էլ. հասցեին»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Արել Սիմոնյանն առաջարկել է փոխել Հայաստանի հիմնը՝ «Իմ հայրենիքը»՝ փոխարինելով Խորհրդային Հայաստանի հիմնով, որի հեղինակն Արամ Խաչատրյանն է: Սա բուռն հակազդեցություն է առաջացրել հասարակության շրջանում:

Տպել
Ամենաշատ