News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին ականատեսը եղանք բանկերի վրա ավազակային հարձակումներ կատարելու տարբեր միջադեպերի: Այս արատավոր երեւույթը ժամանակ առ ժամանակ հիշեցնել է տալիս իրեն ու բացասական ազդակներ հաղորդում մեր հասարակության խաղաղ կենսագործունեությանը:

Այս առնչությամբ Հայաստանի բանկերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Նկատի ունենալով խիստ դատապարտելի այդ արարքների հանրային հնչեղությունը՝ ցանկանում ենք փաստել, որ Հայաստանի բոլոր բանկերում առկա են անվտանգության ժամանակակից համակարգեր, իրականացվում է համակողմանի պահպանություն, ձեռնարկվել եւ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հնարավոր միջադեպերը կանխարգելելու, իսկ միջադեպերի դեպքում՝ հնարավոր հանցագործներին անմիջապես վնասազերծելու ուղղությամբ:

Հավելենք նաեւ, որ մինչ այժմ իրականացված նմանատիպ հանցագործությունների բոլոր դեպքերը բացահայտվել են:

Հայաստանի բանկային համակարգում պահպանության ամրապնդման եւ անվտանգության ապահովման նպատակով պարբերաբար ներդրվում են նորարարական տեխնոլոգիաներ. մասնավորապես, ՀՀ տարածքում թղթադրամների հափշտակումը կանխելու եւ բանկոմատների անվտանգությունն ապահովելու նպատակով բանկոմատները համալրվել են թղթադրամների ներկման համակարգերով:

Այդ համակարգերը համարվում են ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը, որոնք բանկոմատների վրա ցանկացած հարձակման փորձի դեպքում անհրաժեշտ պահին գունաներկում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չմաքրվող թանաքով՝ դրանով իսկ անհնար դարձնելով թղթադրամների հետագա օգտագործումը:

Անվտանգության նշված համակարգերը երաշխավորում են, որ բանկոմատի մեջ գազի, ջրի, ցանկացած այլ նյութի մղման դեպքում հատուկ ներկանյութը անմիջապես կներկի բոլոր թղթադրամները, ընդ որում յուրաքանչյուր թղթադրամի մակերեսի առնվազն 20%-ը: Այլ կերպ ասած բանկոմատների գազով պայթեցման, տեղափոխման, լազերով կամ ուժային գործիքներով վնասման ցանկացած փորձ կձախողվի՝ դրանով իսկ հանցագործության կատարումը դարձնելով անիմաստ: Ընդ որում, այս ամենը ապահովում են համակարգերում այնպիսի ցուցիչների առկայությունը, ինչպիսիք են լույսի, ջերմաստիճանի, սեյսմիկության, 3G, դռան անօրինական բացման, բանկոմատների թեքման եւ այլն:

Բանկոմատներում տեղադրված ներկման համակարգերի առավելությունը այն է, որ համատեղելի են պոլիմերային եւ կիսապոլիմերային թղթադրամների հետ:

Միաժամանակ պետք է ընդգծել, որ այս համակարգի արդյունավետությունն արդեն իսկ նկատվել է, քանի որ ձախողվել են բանկոմատների հափշտակության մի քանի դեպքեր:

Այս ամենով հանդերձ անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ բանկերի անվտանգության համակարգերի ներկայիս վերազինման պարագայում նմանատիպ յուրաքանչյուր փորձ ունենալու է անփառունակ վախճան՝ իր բոլոր իրավական հետեւանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ