News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիացի նկարիչ Բենքսիի «Աղջիկը փուչիկի վրա» նկարը, որը մասամբ ոչնչացվել էր աճուրդում սակարկություններից հետո, ցուցադրվել է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում, Ֆրիդեր Բուրդայի ժամանակակից արվեստի թանգարանում, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Նշվում է, որ թանգարանի աշխատակիցները նկարի համար շրջանակ են պատրաստել եւ ապաակտիվացրել են այն կիսով չափ ոչնչացրած սարքը՝ շրեդերը։ Թանգարանի ներկայացուցիչները նաեւ ընդգծել են, որ այցելուները կարող են անվճար դիտել նկարը, քանի որ, նրանց կարծիքով, Բենքսին չէր ցանկանա, որ իր ստեղծագործությունը փողով ցուցադրվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենքսիի նկարը կցուցադրվի գերմանական թանգարանում։ Տեղեկացվել էր նաեւ, որ մասնակի ոչնչացումից հետո նկարը ստացել է «Սեր աղբամանի նկատմամբ» անվանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ