News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, որի հիմնական ուղղությունները նախանշված կլինեն կառավարության ծրագրում:

Մատտեո Պատրոնեն ընդգծել է, որ բանկը պատրաստվում է 2019 թվականի ընթացքում մշակել Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը: Նա նշել է, որ գործունեության հիմնական մասը կիրականացվի մասնավոր հատվածում, մասնավորապես` ՓՄՁ-ների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության եւ այլ ոլորտներում, իսկ պետական հատվածում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ