News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-ին, Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ Մայր Տաճար: Այս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ է մատուցել Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` ներկայությամբ շուրջ 2000 հավատացյալների եւ հանդիսապետությամբ Սիդնեյի Կաթոլիկ թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Առաջնորդարանում Վեհափառ Հայրապետին ողջունել են Մայր Տաճարի լուսարարապետ Հայր Դոն Րիչըրդսոնը եւ օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը:

Կատարվել է շրջապտույտ, Հայոց Հայրապետին ներկայացվել է ազգային ժառանգություն նկատվող տաճարի երկհարյուրամյա պատմությունը:

Շրջապտույտի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել  տաճարի մուտքին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայոց մեծ բարեկամ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի ջանքերով եւ տեր եւ տիկին Ստեփան եւ Հիլդա Գրքաշարյանների նվիրատվությամբ զետեղված հայկական խաչքարի առջեւ` նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարցազրույց է տվել Սիդնեյի Կաթոլիկ առաջնորդարանի «Catholic Weekly» թերթին: Այնուհետեւ հայրապետական շքախմբի անդամների, թեմական եւ ծխական մարմինների անդամների եւ ազգային բարերարներ տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանների ներկայությամբ տեղի է ունեցել նվերների փոխանակում: Լուսարարապետին ընծայվել է Սուրբ Էջմիածնի եւ Արարատի մանրանկար, իսկ օգնական եպիսկոպոսին` Սուրբ Ծննդյան պատկեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ունենք սերտ գործակցություն». Գարեգին Բ-ն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան...
Ս. Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար
Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը եւ մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով կմեկնի Շվեյցարիա
Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները...
Գարեգին Բ-ն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին
Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը եւ այն օգտաշատ աշխատանքը...
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ...
Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Դիվան Գուգարաց թեմ
Այս մասին դեռեւս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի...
Ամենաշատ