News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար 8 թեկնածու է առաջադրվել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ թեկնածուներից միայն մեկն է կուսակցական՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը։ 33-ամյա թեկնածուն ինքնաառաջադրվել է։ Հետաքրքիր է, որ Զարոյանն աշխատանքի վերաբերյալ ոչինչ նշված չէ ԿԸՀ-ում հրապարակված տեղեկատվության մեջ։ Ի դեպ, նա հեղափոխությունից հետո կարճ ժամանակ աշխատել է որպես մարզպետի տեղակալ։ «Իրատես» թերթն օրեր առաջ գրել էր․ «Զարոյանը  փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»։ 

Մյուս բոլոր թեկնածուներն անկուսակցական են՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը, Անշարժ գույքի պետական կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը, համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը, Վարդենիսի հայրենակցական միության նախագահ Գարսեւան Սաղաթելյանը, անհատ ձեռներեց Արսեն Ամիրխանյանը, Գեւորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Վարդենիսի նախկին քաղաքապետ, Հանրապետական Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 3-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ