News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա լրագրողների համար հանրապետությունում աշխատելու խոչընդոտներ չի ստեղծում։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական Turan տեղեկատվական գործակալության (գործակալությունն ընդդիմադիր է- խմբ.) լրագրողը Հայաստանում է բացառապես լրագրողական գործունեություն իրականացնելու համար։ «Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում լրագրողական գործունեություն իրականացնելու թույլտվության հայց է ստացել։ Համապատասխան լրագրողական ընթացակարգեր անցնելուց հետո թղթակցի հայցը բավարարվել է»,- պարզաբանել է Նաղդալյանը։ Նա ավելացրել է, որ ադրբեջանցի թղթակիցը մեր երկիր է եկել իր խմբով, եւ Հայաստանի ԱԳՆ-ն դա միանգամայն բնական է համարում։ «Ամեն օր տարբեր երկրներից տասնյակ լրագրողներ են դիմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ հավատարմագիր ստանալու համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ