News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները կարող են վարվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ չի կարելի խոսել պետությունների ղեկավարների մակարդակով որեւէ բանակցության առկայության մասին այնքան ժամանակ, քանի դեռ հանդիպումը չի կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ-ն: «Այսօրվա դրությամբ կարելի է խոսել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների մասին: Կարելի է ասել, որ ընթանում է ճանաչողական փուլ: Հենց սրա հետ է կապված այն փաստը, որ իշխանության ներկայացուցիչները հաճախ խուսափում են պատասխանել հարցին՝ օրակարգից հանվա՞ծ են Մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ»,- նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւակերպումը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից, եւ բանակցությունները պետք է վարել ելնելով հենց այս տրամաբանությունից: «Ցանկացած դեպքում, բանակցությունները պատերազմից նախընտրելի են»,- եզրափակեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ