News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում երկու տարի պատիժ կրելուց հետո օրերս կալանավայրից ազատ արձակված  ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։

«Այդ քաղաքացին ի սկզբանե հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, հետևաբար նա կմեկնի երրորդ երկիր,  սակայն թե որ երկիր՝ չենք կարող ասել, քանի որ հնարավոր է նրան հետագայում ադրբեջանական կողմը հետապնդի»,–ասաց նա՝ նշելով, որ համապատասխան ծառայություններն անելու են հնարավոր ամեն ինչ՝  որպեսզի տվյալ այդ անձը տեղափոխվի այլ երկիր։

«Տվյալ անձը պատիժ կրելուց հետո ազատ է արձակվել։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, դա խորթ է մեր քաղաքակրթությանը»,–ասաց նա։

NEWS.am–ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Հուսեյնզադեի ազատ արձակումից։ Նա նշեց, որ տվյալ քաղաքացին պաշտպանված է միջազգային իրավունքով։

«Ձերբակալումից ի վեր՝  ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ադրբեջանցուն, ծանոթացել նրա պահման պայմաններին։ Նման դեպքերում անձը շարունակում է գտնվել միջազգային մարդասիրական  իրավունքի պաշտպանության ներքո, ինչը նշանակում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, հարկ եղած դեպքում, շարունակում է օգնել անձին՝ ապահվելու կապը ընտանիքի հետ»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով  երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության  զինված ուժերի  կողմից  պահպանվող  պետական սահմանը,  մտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող  ստորաբաժանման ծառայողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ