News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդական ուլտրաաջ «Ազատության կուսակցության» նախկին անդամ Յորամ վան Քլավերենը իսլամ է ընդունել այն բանից հետո, երբ փոխել է հայացքները այդ կրոնի մասին քննադատական գրքի վրա աշխատելիս, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Dutch News պարբերականին։

«Եթե հավատում եք մեկ աստծո եւ հավատում եք, որ Մուհամեդն է մարգարեն, Հիսուսից եւ Մովսեսից բացի, ապա դուք մուսուլման եք», պարբերականը մեջբերում է վան Քլավերենին։

Քաղաքական գործիչը մինչ այդ հակաիսլամական դիրքորոշմամբ հայտնի Գերտա Վիլդերսի «Ազատության կուսակցության» անդամ էր, բայց կուսակցությունից դուրս եկավ 2014թ.։ Ինքը՝ վան Քլավերենը, անցյալում նույնպես քննադատում էր իսլամը եւ այն անվանում էր «կեղծիք»։

«Ես աջակցել եմ իսլամի բացասական կերպարի ստեղծմանն ու պահպանմանը, բայց երբեք չգիտես, թե ինչպես են աշխատում նախազգուշությունները, քանի դեռ դու ինքդ գործ չես ունենում դրանց հետ»,- ասել է վան Քլավերենը։

Պարբերականն ընդգծում է, որ առաջին դեպքը չէ, երբ նիդեռլանդացի քաղաքական գործիչն իսլամ է ընդունել։ 2011-ին նիդեռլանդացի քաղաքական գործիչ Առնո վան Դոոռնը նույնպես իսլամ էր ընդունել այն բանից հետո, երբ նրան հեռացրել էին «Ազատության կուսակցությունից» ֆինանսական խախտումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ