News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարկային նոր օրենսգրքով 6 հիմնական փոփոխություն է առաջարկվում, բնականաբար, կան մտահոգություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, փոփոխություններից մեկն այն է, որ շրջանառության հարկից ավելացված արժեքի դաշտ անցման շեմը պահպանվում է տարեկան 115 մլն դրամի սահմանում, ինչը հունվարի 1-ից նվազել էր՝ դառնալով 58,35 մլն դրամ:

«115 մլն դրամի շեմը պահպանելու հետ կապված ես նախորդ տարի երկու օրենսդրական նախաձեռնություն էի ներկայացրել, որոնք չէին ընդունվել, սակայն նոր օրենսգրքով պարզվում է՝ պահպանվում է: Ինձ համար անհասկանալի է, որ կառավարությունը մերժում է իմ առաջարկությունը, բայց նույն բանն ինքն անում է: Հիմա հունվարի 1-ից այդ շեմն իջել է 58,35 մլն դրամի եւ պետք է տեսնել, թե արդյոք Հարկային օրենսգրքի 115 մլն դրամի շեմը տարածվելո՞ւ է հունվարի 1-ից»,-հայտարարեց Մելքումյանը:

Հաջորդ դրույթը, ըստ նրա, վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ըստ որի մինչեւ 24 մլն դրամ շրջանառության դեպքում տնտեսվարողները բոլոր հարկերից ազատվում են:  Ընդ որում դա չի տարածվում Երեւանում բոլոր տեսակի առեւտրի օբյեկտների եւ չի տարածվում մարզերում տոնավաճառներում եւ հիպերմարկետներում գործող տնտեսվարողների վրա. «Ես կարծում եմ, որ այդ շեմը պետք է բարձրացվի մինչեւ 30-35 մլն դրամի: Դրա բացատրությունն այն է, որ 24 մլն դրամի դեպքում շահութաբերության մակարդակը օրական կտրվածքով շատ փոքր թիվ է անում՝ 3-5 հազար դրամ: Այդ գնով անգամ բանվորները աշխատանք չեն կատարում: Այսինքն այստեղ պետք է տրամաբանություն լինի, թե ինչ շեմ ենք սահմանում»:

Հաջորդ հանգամանքը կապված է արտոնագրային վճարները վերացնելու հետ. «Մասնավորապես, դա վերաբերում է փաստաբաններին, հաշվապահներին, իրավաբաններին եւ այստեղ պետք է այնպես վերաբերվել, որ տաքսու վարորդները, վարսավիրանոցները, ատամնաբույժները, որոնք արտոնագրային հարկի տեսքով  էին աշխատում եւ դա շրջանառության հետ չէր կապվում: Հիմա պետք է հասկանալ, թե արդյոք այդ շրջանառությունը հնարավոր է լինելու ամբողջական ֆիքսել: Արդյունքում մենք կարող է ավելի վատ բան ստանանք, քան կար: Պետք է կառավարությունը համոզի, ապացուցի, որ ինքն ի վիճակի է ամբողջ շրջանառությունն արձանագրի: Այսինքն այդ ոլորտներում ստվերային տնտեսությունը բացառելու հանգամանքը պետք է ապացուցվի: Պետք է հասկանանք, թե վարչարարական գործիքների արդյունավետությունն ինչպիսին է»:

Հաջորդ խնդիրը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, շրջանառության հարկի տոկոսադրույքն է, որովհետեւ օրինակ հանրային սննդի օբյեկտներում, պանդոկներում շրջանառության հարկը 5-ից դարձել է 8 տոկոս, իսկ հաջորդ տարվա սկզբից լինելու է 10 տոկոս. «Իսկ 10 տոկոս շրջանառության հարկն ավելի բարձր է, քան եթե աշխատես ավելացված արժեքի հարկով: Փաստաբանների ու հաշվապատների, իրավաբանների մասով սա հանգեցնում է փոքր ու միջին բինզեսի ծառայությունների գների աճի: Այսինքն եթե ես այս ոլորտներում հարկային բեռ եմ փոփոխում, ուրեմն փոքր ու միջին բիզնեսը, որ օգտվում է այդ ծառայություններից, այդ դեպքում իր ծախսերն էլ են մեծանալու: Դրա ազդեցությունը պետք է հասկանալ»,-ասաց Մելքումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ