News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում չկան կայանատեղիներ եւ տաքսու վարորդները անտեղի տուգանվում են 5000 դրամով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը։

«Մենք պահանջում ենք, որ այս տուգանքները համաներվեն եւ կայանատեղիներ տրամադրվեն։ Այն 100 կայանատեղիները, որի մասին քաղաքապետ Հայկ Մարությանը նշում էր, իրականում Տարոն Մարգարյանն է տրամադրել»,–նշում  է նա։

Տաքսու վարորդները պահանջում են նաեւ քաղաքապետարանում հաստիք ստեղծել, որը զբաղեցնող անձը կզբաղվի տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներով, որ ամեն անգամ տաքսու վարորդների ցույցի կամ ասուլիսի կարիք չլինի։

Նրանք պնդում են, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բայց չեն ընտրել Հայկ Մարությանին եւ պահանջում են նրա հրաժարականը։ Տաքսու վարորդները նշում են՝ մինչ ընտրությունները Հայկ Մարությանը խոստացել էր հանդիպել իրենց եւ լսել իրենց խնդիրները, սակայն այժմ հրաժարվում է հանդիպել իրենց հետ։ «Եթե կարմիր գծերն ու տեսախցիկները չվերացվեն, պահանջելու ենք քաղաքապետի հրաժարականը»,–նշեց տաքսու վարորդներից Էդուարդ Արշակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ