News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել օրենք ընդունել այլ երկրների կողմից «անարդարացի» առեւտրային սահմանափակումների դեպքում հայելային ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ես ձեզ նաեւ խնդրում եմ օրենք ընդունել փոխադարձ առեւտրի մասին (United States Reciprocal Trade Act), որպեսզի այլ երկրների կողմից ամերիկյան արտադրանքի վրա անարդարացի սակագներ սահմանելու դեպքում մենք նրանց դեմ մտցնենք նույնպիսի սակագներ նույնպիսի արտադրանքի համար, որոնք նրանք ցանկանում են մեզ վաճառել»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ