News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատը մի քանի թվեր եւ փաստեր է ներկայացրել Կանադայից՝ ի գիտություն զարգացած երկրների մետաղական հանքերի շահագործման իբր դրական փորձն անընդհատ մատնանշող հայաստանյան հանքարդյունաբերողների եւ տարբեր պաշտոնյաների։

Տարածված հայտարարությունում ասվում է. «ՀՀ քաղաքացիներն ու կառավարությունը պետք է իմանան, թե ինչ հսկայական գումարներ են վճարում օրինակ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարկատուները հանքերի շահագործման հետեւանքով առաջացած աղտոտումները կանխարգելու եւ վերացնելու համար (Ամբողջական անգլերեն հոդվածը սա է․ B.C. needs a "polluter pays" policy for mines)։

Ահա, թե ինչ գումարներ են անհրաժեշտ մի շարք մետաղական հանքավայրերի շահագործման եւ վթարների հետեւանքները վերացնելու համար․

- 700 միլիոն ԱՄՆ դոլար․ Faro Mine

- Ավելի քան 1 միլիարդ․ Northwest Territories’ Giant Mine

- 50 միլիոն․ «Բրիտանիա» հանքավայր

- Միլիոնավոր դոլարներ․ Mount Washington mine, որը վերացրել է Tsolum գետի ողջ սաղմոն ձուկը

- 40 միլիոն․ Mount Polley հանքավայր, որտեղ 2014 թվականին փլվել էր պոչամբարի պատվարը, որը կարող է շատ ավելի մեծանալ, եթե շահագործող ընկերությունը սնանկ ճանաչվի։

Հոդվածում նշվում է, որ հենց սա է պատճառը, որ իրատես եւ պատասխանատու կառավարությունները պահանջում են, որ հանքարդյունաբերողները նախօրոք վճարեն մաքրման համար համապատասխան ֆինանսական երաշխիքներ: Բրիտանական Կոլումբիայի գլխավոր աուդիտորն երկու տարի առաջ ահազանգ էր հնչեցրել՝ նախազգուշացնելով, որ նահանգն ընկերություններից պատշաճ ֆինանսական երաշխիքներ չի ստացել հանքավայրերը մաքրելու համար: Աուդիտորն ընդգծել էր, որ այդ պատճռով ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություններ է մնացել նահանգի հարկատուների ուսերին:

Որպես հակադրություն բերվում է համեմատություն Ալյասկայի հետ, որտեղ ընկերությունները պարտավորված է վճարել հանքերի մաքրման, փակման եւ վերականգնման 100 տոկոս ֆինանսական երաշխիք։ Հակադրությունն ակնհայտ երեւում է, երբ նույն ընկերությունը հայտարարում է Ալյասկայում իր հանքի վերականգնման 100 տոկոս փակումը, բայց դա չի անում իր այլ հանքում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում, որտեղ հանքի բաժնետոմսային կապիտալը կազմում է ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար՝ ինչը չի փակում նույնիսկ հանքի ամբողջական վերականգնման ծախսերը։

Սա խնդրահարույց է ոչ միայն հարկատուների համար: Այն նաեւ ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանի գետերին ու լճերին, ինչպես նաեւ ձկաշխարհին՝ մասնավորապես սաղմոնին եւ իշխանին: Ընկերությունները ներկայացնում են անհամեմատ փոքր ծախսեր հանքերի վերականգնման եւ անվտանգության ապահովման համար՝ դրանք նվազեցնելով բնապահպանության հաշվին: Այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է պահանջի անկախ գնահատականներ ընկերության հաշվարկների եւ հիմնավորումների համար: Աղտոտողներն անմեղ զոհեր չեն եւ պետք է վճարեն:

Հոդվածի հեղինակներն իրենց վերլուծության վերջում նշում են․ «Տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերության կարգավորումները Բրիտանական Կոլումբիայում հայտնի էին հանրային շահի հաշվին ընդերքօգտագործողներին ծառայություններ մատուցելու ցավալի փորձով: Կառավարության նոր քաղաքականությունն այս ոլորտում մեզ ցույց կտա, թե արդյո՞ք ինչ-որ բան իսկապես փոխվել է:

Հ․Գ․ ՀՀ նոր կառավարությունը նույնպես լայնածավալ փոփոխություններ եւ գործողություններ ունի անելու այս ուղղությամբ, որպեսզի հետո ՀՀ քաղաքացիներն ու պետությունը չմնան կանգնած կոտրած տաշտակի առաջ եւ ստիպված լինեն իրենց գրպանից վճարելու բոլոր այն ծախսերի համար, որոնք անհրաժեշտ են բնական միջավայրն ու մարդկանց առողջությունը հանքարդյունաբերական գործունեության հետեւանքով առաջացած աղտոտումներից պաշտպանելու համար։ Մինչ այդ անհրաժեշտ է կասեցնել բոլոր նոր մետաղական հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման գործընթացներն ու նոր իրավունքների եւ թույլտվությունների տրամադրումն այս ոլորտում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ