News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վեգանության սկզբունքներին հետեւող հայտնի երաժիշտների, դերասանների, գիտնականների խումբը դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ հորդորելով վեգանական դիետա պահել Մեծ պահքին, խոստանալով, որ այդ պարագայում մեկ միլիոն դոլար կփոխանցեն բարեգործական նախագծերին, որոնք ինքը՝ հովվապետը կնշի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հանրահայտ այս մարդիկ իրենց կոչը, որոնց թվում են The Beatles լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝  Փոլ Մակքարթնին, ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ կլիփմեյքեր Խոաքին Ֆենիքսը, իռլանդացի դերասանուհի Էվանա Լինչը, որը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում իր մասնակցությամբ, եւ ամերիկացի դիջեյ, երգիչ Մոբին, բացատրում են «սննդակարգը փոխելու օգնությամբ կլիմայական փոփոխություններին դիմակայելու» անհրաժեշտությամբ, տեղեկացրել է Ansa իտալական տեղեկատվական գործակալությունը։

Կոչի նախաձեռնողը կենդանիների իրավունքների 12-ամյա պաշտպան, Genesis for Animals ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր Ջենեզիս Բաթլերն է։ Նրա կարծիքով՝ ժամանակակից արդյունաբերական կենդանաբուծությունը ոչ միայն հանգեցնում է կենդանիների տառապանքների, այլեւ նպաստում է գլոբալ ջերմացմանը, անտառազրկմանն ու կենսաբազմազանության կրճատմանը։

«Կենդանիներին այն բերքով կերակրելը, որը կարելի էր օգտագործել այն բանի համար, որպեսզի կերակրեն սովյալ մարդկանց, ռեսուրսների մսխում է։ Իսկ այն պայմաններում, երբ բնակչության թվաքանակն աշխարհում անընդհատ աճում է, մենք չենք կարող մեզ թույլ տալ անել դա»,- գրել է Բաթլերը։ Եթե բոլոր կաթոլիկները Մեծ պահքի ժամանակ վեգանական սնունդ ընդունեին, դա այնպիսի էֆեկտ կտար, ինչպես եթե Ֆիլիպինների պես մի երկիր մի ամբողջ տարի մթնոլորտ չնետեր ածխաթթու գազ, ընդգծել է աղջիկը՝ դառնալով Young Hero For Animals («Երիտասարդ հերոսները կենդանիների համար») մրցանակի առաջին դափնեկիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ