News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Որոշման մեջ նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 2018 թվականի նոյեմբերի գործունեության մասին տեղեկությունները ներկայացրել է 2018-ի դեկտեմբերի 28-ին՝  խախտելով սահմանված ժամկետները: Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետների խախտման փաստով քննություն անցկացնելու նպատակով ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրազեկվել է:

«Ընկերությունը պարտավոր էր արժանահավատ համարվող տեղեկությունների հիման վրա տեղեկատվությունը ներկայացնել Հանձնաժողով և հետագայում ճշգրտումներ կատարել: Ընկերության հիմնավորումը տեղեկությունները սահմանված ժամկետից ուշ ստանալու մասին օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել: Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը՝ Հանձնաժողովը որոշեց.

1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին նախզգուշացնել,

2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այս որոշումը բողոքարկելու իրավունք ունի այն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում՝ Հանձնաժողով կամ Վարչական դատարան,

3. որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուց հետո հաջորդ օրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ