News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց Տավուշի մարզպետ նշանակել Հայկ Չոբանյանին:

Մեկ այլ որոշմամբ, Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ այս պաշտոնները թափուր էին մնացել, երբ մարզպետներ Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը ընտրվել էին ԱԺ պատգամավոր:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց նոր մարզպետներին՝ նշելով. «Նորընտիր մարզպետնեին ուզում եմ ասել, որ,  ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը եւ աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբեեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների: Պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ