News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ցուցմունք է տվել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։ Հիշեցնենք, որ Օսիպյանը այս գործով տուժող է։

Նա, մասնավորապես, պատմել է ՊՊԾ գնդում ժամանակ իր պանդառության մանրամասները. «2016 թվականի հուլիսի 17-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից ստացա զանգ եւ տեղեկացա, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթվել է։ Ես համաձայն չեմ այն խոսքի հետ, որ ասում են՝ գրավել են։ Գրավման դեպքում 35 հոգի 6 հոգու դեմ չի գնա եւ գրավի։ Նրանք ապօրինի զավթել են»։

Նա նշել է, որ անմիջապես ծառայողական մեքենայով գնացել է այնտեղ։ «Հասնելով Էրեբունի ոստիկանության բաժնի մոտ, տեսա հավաքված մի խումբ ոստիկաններ, պարեկային մեքենաներ, անմիջապես հասկացա, որ այդտեղ պիտի կանգ առնեմ։ Կանգնելուց հետո մեքենայից իջա եւ տեսա ՊՊԾ գնդի մոտ կայանված կարմիր միկրոավտոբուս, շտապօգնության մեքենա եւ անկանոն մարդիկ էին ինքնաձիգերով շարժվում, մտնում ներս, դուրս գալիս։ Նաեւ տեսան Էրեբունու բաժնի դիմաց կանգնած ոստիկանության աշխատակիցներին»։

Օսիպյանի խոսքով՝ Էրեբունու ոստիկանության բաժնի մոտ հավաքված ոստիկաններից մեկի մոտ առկա ռադիոկապի միջոցից լսվող ձայնից տարբերել է Պավլիկ Մանուկյանի ձայնը եւ հասկացել, թե ինչ է կատարվում. «Ոստիկանության աշխատակիցները ինձ զեկուցեցին իրավիճակը , ինձ ծանոթ տղաներ էլ կային, նրանց մոտ զենքեր կային, ինձ հորդորում էին մի քիչ այս կողմ կանգնեմ, որ ինձ չթիրախավորեն, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն։ Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, ձայնը լսեցի ու անմիջապես հասկացա՝ Պավլիկ Մանուկյանի ձայնն էր»։

Նա հայտնեց՝ կապի այդ միջոցով կապ է հաստատել Պավլիկ Մանուկյանի հետ եւ հերդորել զենքրերը վայր դնել.  «Տղաներից մեկի մոտ եղած ռադիոկապը անմիջապես վերցրեցի եւ կապի մտա։ Իրան դիմեցի՝ Պավլի՛կ, Պավլի՛կ, բա՝ լսում եմ՝ ո՞վ ա, ասեցի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը։ «Հա լսում եմ ինչ կա»,–այս ոճի մեջ պատասխանեց, ասեցի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքը վայր դնել, եւ դուք ձեր գործողություններով կապացուցեք, որ իրականում բանդա չեք, բա՝ լավ, արդեն շատ ես խոսում, ասի՝ դե լավ, դուք դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ Մարմարի աշխարհի մոտ, տեսնենք զոհեր, վիրավորներ կա, բանակցենք։

Օսիպյանի խոսքով՝ իր առաջարկը Պավլիկ Մանուկյանն ընդունել է եւ առաջացել է բանակցելու. «Ինքն ընդունեց առաջարկս, բա՝ հիմա մոտենում եմ, ես քայլ արեցի, տղաները ուզում էին հետս գալ, ես  հրամայեցի, որ որեւէ մեկը հետս չգա, բղավեցի այդ պահին, նկատեցի, որ Էրեբունու ոստիկանության բաժնից մոտեցավ պարոն Եղիազարյանը։ Տեղեկացավ ինչ է կատարվում, ես ասեցի, որ գնում եմ այնտեղ, ասեց՝ գնանք միասին, ասեցի՝ գնանք, պարոն Եղիազարյան։ Գնացինք ձախ մայթով, հասնելով քարերի աշխարհի մոտ, նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Հակոբյան Մարտիրոսը՝ ինքնաձիգով, Պավլիկը մոտեցավ, Սեդրակը Նազարյան մոտեցավ, Աշոտը Պետրոսյան մոտեցավ, էլ չեմ հիշում»։

Նախկին փոխոստիկանապետի խոսքով՝ փորձել են բացատրել, որ նրանքց գործողություններն անթույլատրելի են, բայց ապարդյուն. «Մենք մերն էինք ասում, իրենք իրենցն էին ասում։ Ես հասկացա, որ բանակցություն անարդյունք է, փորձում էինք զոհերի  ու վիրավորվների մասին տեղեկանանք, արդեն ուզում էինք վերադառնալ, Սեդրակը ռադիոկապը տեսավ, ձեռքը գցեց, թե բա՝ պտի տաս, ասի՝ չեմ տալիս, թե բա մենակ կապի միջոցը չի, դու էլ պիտի գաս, ինքնաձիգը պահեց վրես, բոլորը պահեցին վրես, հիմա կգյուլեմ քեզ ստեղ, հետեւիցս ինքնաձիգով հարված էի ստանում գլխիս եւ մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր։ Իրենք հարվածելով, ես պաշտպանվելով  մտանք գունդ, անցակետի միջանցքում նկատեցի, որ համակարգիչների դիմաց աշխատում է Վարուժան Ավետիսյանը, ասեցի՝ էս ի՞նչ եք անում, ասեցին՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ,  հանգստի սենյակում մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք ձեռնաշղթաներով, մյուսները մեկանգամյա օգտագործման պլաստամասե կանդալներով կապված, մի քանիսը նստած, մի քանիսը կանգնած, ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին»։

Օսիպյանը նշեց, որ չէին դադարում բանակցել, արդյունքում իրեն հաջողվել է համոզել իր ձեռքներն ու մյուս ոստիկանների ձեռքներն ազատել. «Ինձ տարան դուրս։ Գնդից,որ դուրս ես գալիս, ձախի վրա կանգնեցինք, Սեթոն էր կանգնած, Պավլիկի տղան էր ձեռքին թուղթ ու գրիչ, բարձրախոս բերեցին տվեցին ձեռքս ու ինքնաձիգը պահեցին վրաս, ասեցին կգյուլենք, անմիջապես դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ, դա տեւեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետեւից, ես իհարկե չհրամայեցի, դիմեցի կոչով, որ այս ուղղությամբ չկրակեն, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի, բա՝ մենք դա չէինք ուզում, ասի ես դրանից ավել չեմ ասի»։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ռադիոկապով խոսում էին. «Պավլիկ այստեղ կուտակումներ կան, մոլոտովի կոկտեյլներ են պատրաստվում, դիմացի շենքում ինչ–որ շարժ էր»։

Օսիպյանի խոսքով՝ իրեն հաջողվել էր համոզել հեռախոսն իր մոտ թողնել, քանի որ ինքն դրսի ոստիկանների հետ կապող օղակն էր.

«Ինձ դրսից զանգեցին, հարցեցին՝ Վանոյան Արթուրին տեսել եմ գնդի տարածքում, ասեցի՝ չեմ տեսել»։

Նա հայտնեց՝ խնդրել է թույլ տալ, գնալ Վանոյանի աշխատասենյակ, որտեղ առկա արյան հետքերից պարզ է դարձել ամեն ինչ, ապա հայտնաբերել է վերջինիս դին. «Բարձրանալով Վանոյանի աշխատասենյակ, մուտքից հասկացա՝ ինչ է կատարվել, նկատեցի պատի վրա ինքնաձիգի պարկուճներ։ Ինչքան  քայլ էի անում, արյան հետքերը ավելանում էին, մոտենալով մուտքին, անմիջապես չկարողացա մտնել, ամբողջը արյուն էր, հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, տեսա կապույտ վերմակով ինչ–որ բան է ծածկված, բարձրացրեցի, տեսա Արթուրն է անգիտակից վիճակում»։

Վալերի Օսիպյանի փոխանցմամբ՝ դին տեսնելով ինքն անկառավարելի է դարձել. «Ես անկառավարելի դարձա, ասեցի՝ էս ի՞նչ եք անում, Պավլիկը թե բա էս ո՞վ ա, ո՞վ ա սպանել, ասեցի՝  ինձ էլ գյուլեք, գյուլող եք։ Զանգեցի՝ ասեցի Վանոյանը Արթուրը չկա, ասեցին դե լավա։ Նորից զանգեցի՝ ասեցի երեւի ինձ ճիշտ չհասկացաք, Վանոյան Արթուրին մահացած ենք գտել»։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ պատանդառության ժամանակ իրեն,  Վարդան Եղիազարյանին ու մյուս ոստիկաններին հսկել են Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը. «Յոթ օր մնացինք պատանդավորված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը»:

Օսիպյանը հայտնեց, որ կարծիք է հայտնել, որ իրենց պետք է լրագրողների հետ փոխարինեն, ինչին հաջորդել է իրենց ազատ արձակելու որոշումը: «Ես կարծիք հայտնեցի, որ մենք ստեղ մնալով իրենյց չեմ օգնում, ասացի՝ առաջարկեք թող լրագրողներ գան։ Առավոտյան տեղեկացանք, որ որոշել են մեզ լրագրողների հետ փոխարինեն»,–եզրափակեց նա։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ