News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը առարկում է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Այս մասին նա հայտարարեց դատարանում նիստի ժամանակ:

«Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին իմ կորցրած ընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Յուրաքանչյյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,-հայտարարեց նա:

Այսպիսով, հարցաքննությունն ավարտվեց: Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Սասնա ծռերի» աջակիցները վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին Օսիպյանի հասցեին:

Քիչ հետո դատարանում ցուցմունք կտա այս գործով տուժող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ եւ եթե համաներման  դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած տուժողները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ