News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում ներկայացվեց կառավարության ծրագիրը։ Այն ներկայացնող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե գործադիրի բոլոր անդամներն աշխատել են ծրագրի վրա։ Նա նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության բոլոր նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, արժեհամակարգը, որի կերտմանը ձգտելու է կառավարությունը, աղճատված եւ արատավոր երեւույթների մասին, որոնք ենթակա են անհապաղ վերացման:

«Կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն: Կառավարությունը ԱԺ համանությանն արժանանալուց հետո կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի ձեւավորման եւ հաստատման գործընթացը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է որոշակի խմբագրումներ անել ծրագրում ոճական ու խմբագրական առումով:

«Մինչեւ ամսի ութը ժամանակ ունենք, խմբագրումները կանենք ու կուղարկենք Ազգային ժողով», - ասաց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ կառավարության ծրագրի հենքը եղել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վաղը երեկոյան կառավարության անդամներով հավաքվել ու «վերջին շտրիխներն անել»։ Նա ասաց, որ հարցն այսօր քվեարկության չի դնելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ