News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում անշարժ գույքի շուկայական գինը շարունակում է ընկնել: Ոլորտի մասնագետների պնդմամբ, բնակարանները շարունակում են էժանանալ: Անցած 2 տարիների համեմատությամբ, գրեթե 40 տոկոսով անշարժ գույքի շուկայական արժեքն ընկել է: Նկատվում է նաեւ հետաքրքիր մի միտում, որ Գյումրիում կամ Շիրակի մարզում վաճառում են բազմասենյականոց բնակարանները, գնում ավելի փոքր բնակարաններ: Միջին հաշվով 20 վաճառվող բնակարանին մեկ գնորդ է բաժին ընկնում:

Այն, որ բնակարանի գները Գյումրիում էժան է, պատճառներից մեկն էլ միգրացիան է, համոզված են անշարժ գույքի գործակալները. Հայաստանից մեկնողները շատ են:

Բացի այդ ,վաճառում են բազմասենյականոց սեփական տները եւ ձեռք բերում 1 կամ 2 սենյականոց փոքրիկ բնակարան:

Ըստ մասնագետների, Գյումրիում բազմասենյականոց բնակարաններ ձեռք են բերում հիմնականում ռուս զինվորականների ընտանիքները:

2008-2009-ին բազմասենյականոցներ գնում էին նաեւ գյուղերի բնակիչները: Հատկապես Ախալքալաքի գյուղերից էին գալիս Գյումրի, իսկ վճարունակ գյումրեցիներին ձեռք է տալիս հաճախ բնակարան ձեռք բերել Երեւանի ոչ կենտրոնական մասերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ