News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հարեւանությամբ ռազմաքաղաքական իրադրության զարգացումն ընթանում է հիմնականում բացասական հունով։ Այս մասին փետրվարի 6-ին, Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Ինչպես նշել է Սիդորովը, տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցների հետ կապված տարատեսակ սադրանքները հանգեցնում են ուժային ազդեցության կիրառման շեմի իջեցմանը։ «Այս իմաստով վտանգ է ներկայացնում սպառազինությունների վերահսկման համակարգի փլուզումը։ Այստեղ կարեւոր դեր է խաղում ԱՄՆ-ը, որը դադարեցրել է իր մասնակցությունը Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրին։ Վաշինգտոնի նման քայլերը մտահոգություն են առաջացնում անգամ դաշնակիցների շրջանում։ Բացի այդ, ՆԱՏՕ դաշինքը Արեւելյան Եվրոպայի երկրներում մտադիր է լրացուցիչ ուժեր մտցնել, ընդ որում՝ ՀԱՊԿ մասնակից երկրների հարեւանությամբ, ինչն անհանգստությւոն է առաջացնում։ Իրավիճակն Ուկրաինայում, որի ղեկավարությունը փորձում է իր ռազմական կազմավորումները համապատասխանեցնել ՆԱՏՕ չափորոշիչներին, ապակայունացման օջախներից մեկն է ՀԱՊԿ մասնակից երկրների սահմանին»,- ընդգծել է գեներալը։

Անատոլի Սիդորովը հավելել է, որ բարդ իրավիճակ է պահպանվում նաեւ Կովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, Արեւմուտքի երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ձգտումը՝ ամրապնդել իրենց ազդեցությունը տարածաշրջանում, նպաստում է բարձր կոնֆլիկտային պոտենցիալի առկայությանը։ Տարածաշրջանում անվտանգության մարտահրավեր է մնում իրավիճակն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ «Ընդ որում՝ Վրաստանը կասեցնում է բանակցային գործընթացը՝ հրաժարվելով պարտավորություններ ստորագրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ ուժ չկիրառելու մասին։ Բացի այդ, ԱՄՆ ղեկավարությունն ակտիվորեն սատարում է Վրաստանի հակառուսական քաղաքականությանն ու ՆԱՏՕ մտնելու Թբիլիսիի  ձգտմանը»,- ավելացրել է նա։

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի գնահատմամբ՝ Միջին Ասիայի համար  հիմնական վտանգ է շարունակում մնալ չդադարող զինված հակամարտությունն Աֆղանստանում։ Նկատվում է «Թալիբան» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացում Աֆղանստանի հյուսիսում, որը սահմանակից է ՀԱՊԿ անդամ երկրներին։

Անդրադառնալով «Մարտական եղբայրություն 2018» զորավարժությունների թեմային՝ գեներալ-գնդապետը նշեց, որ առաջադրանքները կատարելիս հաշվի է առնվել Սիրիայում մարտական գործողությունների փորձը, ինչը դարձել է ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանին մոտ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման համարժեք պատասխանը։ Իսկ ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն 2019» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքում։ Զորավարժությունների շրջանակում կմշակվեն առաջադրանքներ՝ կապված կառավարման եւ ուժերի կազմավորման, հավաքական անվտանգության համակարգի միջոցների, հավաքական ուժերի կառավարման կատարելագործման մարմինների համատեղ պատրաստման պլանավորման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ