News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, և սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, կառավարության նիստիում՝ բուհական և գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ նկատել, որ այս մեխանիզմի բարեփոխումը շատ էական է՝ մեր գիտության հետագա ճակատագրի գործում։ Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության և իրականության, գիտության և կյանքի պահանջների, տնտեսության պահանջների, անվտանգության պահանջների, ժամանակակաից պահանջների և գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելն է. այն առումով, որ մենք պիտի հասկանաք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա, թե ինչ ենք ակնկալում իրենից, և պիտի ունենանք վստահություն, որ այդ փոխադարձ ակնկալիքները կարող ենք իրականացնել և գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն արդարացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով»,– ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սա շատ կարևոր բան է, որովհետև մի կողմից ասվում է, որ գիտության ֆինանսավորումը բավարար մակարդակի չի, գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ փորձ է արվում որևէ բան այդ ոլորտում փոխել, սկսվում են «համապատասխան արձագանքներ»։

«Պարզվում է՝ բոլորն էլ դժգոհ չեն այն վիճակից, որից բոլորը դժգոհում են։ Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, և մենք էստեղ պիտի ուղղակի շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու։ Մանավանդ, մեր նման վիճակում գտնվող երկրներում այդ միտումը կա, այդ միտումը լինելու է, և էդ միտումը շարունակելու է լինել։ Հա լավ, հեղափոխություն էր, անցավ, հեսա կլինի «դարձ ի շրջանս յուր»՝ մի քիչ տենց կաշխուժանա ու ամեն ինչ տենց կմնա։ Ես բացարձակապես ուզում եմ հստակ արձանագրել, որ էսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու էդ ճանապարհով։ Հակառակ դեպքում, մեր առաքելությունը կմնա կիսատ»,– ասաց վարչապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ