News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան գրեթե ավարտել է ԱՊՀ-ի կոորդինացիոն մարմիններից դուրս գալու գործընթացը եւ աշխատում է Համագործակցության շրջանակում ավելի վաղ կնքված պայմանագրերից դուրս գալու ուղղությամբ: Լրագրողներին այս մասին ասել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմը:

«Մենք դադրեցրել ենք մեր մասնակցությունը ԱՊՀ-ի կոորդինացիոն մարմիններում, որոնք գործում են այստեղ՝ Մինսկում: Դրա համար ես կարծում եմ, որ այս գործընթացն ավարտվել է, -ասել է դեսպանը,-մենք համապատասխան փաստաթուղթ ենք ներկայացրել, դրա համար ամեն ինչ ավարտված է»:

Նրա խոսքով՝ ներկայումս Կիեւն աշխատում է որոշ ընթացակարգային հարցերի ուղղությամբ, «աստիճանաբար դուրս է գալիս պայմանագրերից»:

«Այս գործընթացը երակրատեւ է: Ինչ վերաբերում է կոորդինացիոն ինստիտուտներին, մենք այդ մարմիններում ներկայացուցչություն չունենք, այն փակ է», - մանրամասնել է դեսպանը:

1991 թ. դեկտեմբերին Ուկրաինան վավերացրել էր ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը եւ Համաձայնագրի արձանագրությունը, սակայն չէր վավերացրել Համագործակցության Կանոնադրությունը, հետեւաբար դե յուրե, այդպես էլ  ԱՊՀ անդամ չոր դարձել: Այնուամենայնիվ Կիեւը բոլոր մակարդակներում մասնակցել է կազմակերպության աշխատանքին: 2014-ին, իշխանափոխությունից հետո, երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: Այնուհետեւ նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր  ստորագրեց ԱՊՀ կանոնադրական մարմինների աշխատանքներում Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին:

2018 թվականի օգոստոսին Համագործակցության կանոնադրական մարմիններում Ուկրաինայի ներկայացուցչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրաինայի դեսպանատան միջոցով: 2019 թ. հունվարին հաղորդվել է, որ Ուկրաինայի Կառավարությունը որոշել է դադարեցնել ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության վերաբերյալ կնքված երեք պայմանագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ