News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք պետք է իմանանք քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, կառավարության նիստում՝ բուհական և գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խնդրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նկարագրել, թե ֆինանսների տրամադրման մրցութային կամ ոչ մրցութային ինչ կարգի մասին է խոսքը։

«Մեխանիզմի՝ ֆինանսավորումը, երեք մասից է բաղկացած՝ բազային, թեմատիկ և նպատակային տրամաբանությունն է դրված։ Բազայինը դիտարկվում է՝ որպես պահպանման նպատակով հատկացում, իսկ մյուս երկուսը՝ կոնկրետ խնդիր լուծելու տեսակետից, որևէ կարիք բավարարելու նպատակով այս կամ այն գիտական կազմակերպությունից արդյունք ակնկալող հատկացում Սա է տրամաբանությունը, և պետք է որոշումներ կայացնել երեքի հետ կապված էլ։ Մի կողմից մենք բյուջեից հատկացումներ ենք անում, որպեսզի ստանանք կոնկրետ արդյունքներ, որ կարող են կիրառել մեր կարիքների համար, մյուս կողմից էլ մենք այլընտրանքային տարբերակ որպես զուգահեռ իրականություն ունենք, ներգրավում ենք տարատեսակ, թեկուզ, դրամաշնորհային միջոցներ, որպեսզի թանկ վարձատրվող խորհրդատուներ ներգրավենք, որպեսզի մեզ համար լուծեն այն խնդիրները, որ մեր առաջ ծառացած են տարբեր ոլորտներում»,– ասաց նա։

Այսպիսով, ըստ Ջանջուղազյանի, շատ ավելի արդյունավետ կլինի, որ կառավարությունը փորձի իր միջոցները ներդնել և ստանալ մեր կազմակերպություններից։ «Բայց, որպեսզի դա տեղի ունենա, մենք պիտի չհամակերպվենք, որ որպես գիտնական՝ միջին ամսական 117 հազար դրամ ամսական վարձատրությամբ հնարավոր է լավ արդյունք տալ։ Այն, որ քիչ առաջ նշում էի՝ թանկ վարձատրվող խորհրդատուները, նրանց հետ ոչ մի աղերս չունի այս վարձատրությունը։ Բայց դա, այլ կերպ ասած, հաշվառվում է՝ որպես ՀՀ–ի կողմից կատարած ծախս։ Մենք պիտի չհամակերպվենք այդ կարծիքի հետ, զգալիորեն պիտի բարձր լինի վարձատրությունը։ Մշտապես գալիս հանգում ենք մի կետի, որ փողը չի հերիքում, էն դեպքում երբ պարզ չի, թե դրա դիմաց ինչ է տրվում»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ փողն ինչքան քիչ է, այնքան փողի նկատմամբ ակնկալիք ունեցողները շատ են, և այնքան պահանջները, որ հնարավորինս քիչ վերահսկողություն իրականացվի այդ փողի նկատմամբ, շատ են։ «Մեր գիտությունում պրոբլեմները շատ, և մենք պիտի շատ լուրջ համագործակցենք մեր գիտնականների հետ, որ լրջագույն փոփոխություններ արվեն։ Բայց ռազմավարական առումով, միևնույնն է, ես կարծում եմ, որ բուհական գիտական հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ