News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի եւ դատապարտման: Այս մասին ասված է կառավարության ծրագրում:

Ծրագրում կոռուպցիային վերաբերող հատվածում նշվում է. «Կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն եւ համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի եւ դատապարտման: 

Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների եւ հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները,   ինչպես նաեւ ներդնել նոր գործիքակազմ։

Ընդ որում, պայքարը պետք  է իրականացվի ինչպես  ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման եւ վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը եւ հստակեցումը: 

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ