News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրում:

Ծրագրի աղքատության հաղթահարմանը նվիրված մաժնում նշվում է.

«Քաղաքացիների կենսամակարդակը եւ սոցիալական վիճակը բարելավելու, սոցիալական իրավունքների լիարժեք եւ արդյունավետ իրականացնելու Կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու հավասար հնարավորությունների եւ աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը:

Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, ինչը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագի-տական կարողությունների հզորացմամբ։  Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր կազմակերպությունների մուտքը խրախուսելով՝ կձեւավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։

Միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդլայնելով առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Կկատարելագործվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, եւ կընդլայնվի այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող եւ կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակը։

Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաեւ կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:

Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունակաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմ¬ները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաեւ, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում: Կառավարու-թյունը հաստատակամ է մինչեւ 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:

Աշխատողների իրավունքների պաշտպանության համար տեսչական համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական եւ իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական եւ արդյունավետ պետական վերահսկո¬ղության համակարգի ներդրումը, կդիտարկվի արհմիությունների դերի բարձրացումը: 

Վերահաստատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը հետեւողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։

Կառավարությունը հետեւողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաեւ մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։

Նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով մշակվելու եւ կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաեւ գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաեւ հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։

Կառավարության գործունեության կարեւորագույն նպատակներից մեկն էլ լինելու է գույքագրել 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետեւանքով մինչեւ այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետեւանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ