News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ ընդունել է, որ միանձնուհիների նկատմամբ կաթոլիկ եկեղեցում սեռական բռնություններ են կատարվել, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով BBC-ին։

Մերձավոր Արեւելք կատարած պատմական այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ հոգեւորականները պղծել եւ բռնություններ են կիրառել միանձնուհիների նկատմամբ եւ նրանցից ոմանց պահել են սեռական ստրկության մեջ։ Այդ պատճառով կանանց որոշ կրոնական համայնքներ կազմաքանդվել են, իսկ հոգեւոր անձինք՝ հեռացվել։

Նա նշել է, որ եկեղեցին գիտի այս խնդրի մասին եւ փորձում է լուծել այն, բայց դա «դեռեւս շարունակվում է»։

2018թ. նոյեմբերին ողջ աշխարհի կաթոլիկ միանձնուհիներին ներկայացնող կազմակերպությունը նույնպես հրապարակային հայտարարություն է արել «լռության եւ գաղտնիության մշակույթի» մասին, որը խանգարել է իրենց արտահայտվել սեռական բռնության մասին, եւ կանանց կոչ է արել տեղեկացնել նման դեպքերի մասին։

Ավելի վաղ Վատիկանի Women Church World կանանց ամսագիրը դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ որոշ դեպքերում միանձնուհիները ստիպված են եղել հղիություն ընդհատել կամ թողնել քահանաների երեխաներին, ինչը կաթոլիկությունն արգելում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ