News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է փոխի հակամենաշնորհային նորմերը, որպեսզի պարզեցնի միաձուլման տրանսսահմանային պրոցեդուրան եւ ստեղծի ընկերություններ, որոնք ընդունակ կլինեն մրցակցել Չինաստանից եւ ԱՄՆ-ից մրցակիցների հետ՝ չորեքշաբթի ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը արգելափակել է Siemens եւ Alstom երկաթուղային օպերացիաների միաձուլումը՝ հայտնում է Reuters-ը։

Գերմանական Siemens եւ ֆրանսիական Alstom երկաթուղիների բաժնետոմսերի միաձուլման ծրագիրը խափանվել էր այն բանից հետո, երբ Եվրամիության հակամենաշնորհային մարմինները հրաժարվել էին հավանություն տալ գործարքին՝ ասելով, որ այն կվնասի մրցակցությանը եւ կհանգեցնի սպառողների համար գների բարձրացմանը։

Alstom-ը Եվրահանձնաժողովի որոշումն անվանել է եվրոպական երկաթուղային ոլորտի համար ակնհայտ հետքայլ, իսկ Siemens-ի ղեկավար Ջո Կեզերն ասել է, որ Եվրոպան ընկերությունների մրցունակության բարելավման համար արդյունաբերական քաղաքականության բարեփոխման մեծ կարիք ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ