News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հաջորդ շաբաթ կմեկնի Պեկին առեւտրային բանակցությունների համար՝ գործարք կնքելու նպատակով։ Դա կկանխի ԱՄՆ սակագների բարձրացումը մարտի 1-ից հետո չինական ապրանքների ներմուծման համար։

CNBC-ին տված հարցազրույցում Մնուչինն ասել է, որ բանակցությունները, որոնք ինքն ու ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը անցած շաբաթ Վաշինգտոնում վարել են Չինաստանի փոխվարչապետ Լյու Օնի հետ, շատ «արդյունավետ» են եղել։ «Դեսպան Լայթհայզերը, ես եւ մի մեծ թիմ մեկնում ենք Պեկին հաջորդ շաբաթ։ Մենք լի ենք վճռականությամբ՝ շարունակելու այդ բանակցությունները»,- ասել է Մնուչինը։ «Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի փորձենք տեղավորվել այդ ժամկետում եւ գործարք կնքել։ Սա է մեր նպատակը»։

«Մենք նաեւ կենտրոնացած ենք ազատ եւ արդար առեւտրի վրա, որպեսզի դա հասանելի լինի ամերիկյան ընկերությունների համար»,- ասել է Մնուչինը։ Ընդ որում՝ նա արդյունավետ է համարել կանխատեսումներ անելը բանակցությունների արդյունքների մասին, քանի որ «դեռ շատ աշխատանք կա անելու»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ ցանկացած նոր առեւտրային գործարք  Չինաստանի հետ «պետք է ներառի իրական կառուցվածքային փոփոխություններ, որպեսզի վերջ դրվի անբարեխիղճ առեւտրային գործունեությանը, նվազեցվի մեր անընդհատ առեւտրային դեֆիցիտը եւ պաշտպանվեն ամերիկյան աշխատատեղերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ