News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուպսալյան համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են կենգուրուի նախնիների վերջույթների ոսկորների մասերը եւ պարզել են, որ դրանց տերերը դեռեւս 20 միլիոն տարի առաջ կարողացել են թռչկոտել, ինչը հերքել է այդ ունակության ծագման մասին կարծիքները՝ հայտնում է Naked-Science-ը։

Կենգուրուների ընտանիքի ներկայացուցիչների էվոլյուցիան կենդանական աշխարհի ամենահետաքրքիր հանելուկներից է։ Նրանց աճյունների մեծ մասը երկու միլիոն տարվա պատմություն ունի։ Այդ պատճառով կարծիք կար, որը նրանց թռիչքները կապում էր Ավստրալիայում կլիմայի փոփոխությունների հետ։ Դրա համաձայն, երբ կլիման առավել չոր է դարձել, կենգուրուն ստիպված է եղել մեծ տարածություններ անցնել՝ անհրաժեշտ քանակությամբ կեր գտնելու համար, եւ թռիչքները տեղափոխման մյուս միջոցներից ամենահարմարն են եղել։ Այս կենդանիների առավել հին նախնիների հետեւի վերջույթների ուսումնասիրությունը հերքել է այդ տեսությունը։

Կենգուրուի նախնի Nambaroo gillespieae-ն ապրել է 20 միլիոն տարի առաջ։ Նրա ներկայացուցիչները ոչնչացել են 10-15 միլիոն տարի առաջ։ Պահպանվել է այդ կենդանու միայն մեկ ամբողջական կմախք, որի ձեւը վկայել է, որ գազանը շարժվել է չորս ոտքերով եւ չի կարողացել թռչկոտել։ Սա է եղել պատճառը, որ կենգուրուի թռչկոտելը կապել են կլիմայի փոփոխության հետ։ Սակայն Բենջամին Կիրը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են Nambaroo gillespieae-ի առավել մասնատված մնացորդները՝ թաթերի, սրունքների ոսկորները եւ ճանկերը։ Նրանք եկել են այն եզրակացության, որ կենգուրուների ընտանքում եղել են տարբեր կենդանիներ՝ ոմանք կարողացել են թռչկոտել, մյուսները՝ թռչել, երրորդները՝ մագլցել ծառերին, իսկ չորրորդները՝ քայլել երկու ոտքով։ Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ այդպիսի բազմազանությունը մասամբ պահպանվում է նաեւ այժմ։ Դեռեւս գոյություն ունեն քիչ հայտնի կենգուրու-առնետներ (rat kangaroos) եւ ծառի կենգուրուներ (tree kangaroos)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ