News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները կհանդիպեն Վաշինգտոնում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

Նրա խոսքերով, փետրվարի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը կհանդիպեն Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի եւ նրա տիկնոջ հետ։ Սանդերսը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները ծրագրում են քննարկել տնտեսությանը եւ անվտանգությանը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ՝ Վենեսուելայի իրավիճակին վերաբերող հարցեր։

Սանդերսը նշել է, որ Թրամփը եւ Դուկեն «կհիմնվեն իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող ամուր գործընկերության վրա՝ ձգտելով ունենալ առավել բարգավաճ, անվտանգ եւ ժողովրդավարական Արեւմտյան կիսագունդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ