News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բանակը մտադիր է սահմանափակ քանակությամբ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգեր ձեռք բերել։

Բանակի ներկայացուցիչ, գնդապետ Պատրիկ Սեյբերը հայտարարել է, որ գործարքը թույլ կտա բավարարել զորքերին հրթիռների ու ականանետերի «անուղղակի կրակից» պաշտպանելու կարճաժամկետ անհրաժեշտությունը։ ««Երկաթե գմբեթը» կփորձարկվի որպես համակարգ, որը ներկայում հասանելի է ԱՄՆ զինծառայողներին լայն սպեկտրի սպառնալիքներից պաշտպանելու համար»,- ասվում է Սեյբերի հայտարարության մեջ։

«Երկաթե Գմբեթ» համակարգերը իսրայելական ՌՕՈւ-ի կողմից շահագործվում են 2011 թվականից եւ հաճախ օգտագործվում են հրթիռային հարվածները կանխելու համար։ Դրանք ԱՄՆ-ի աջակցությամբ մշակվել են Rafael Advanced Defense Systems իսրայելական ընկերության կողմից։

Համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռավորությունից արձակված հրթիռները եւ հրետանային արկերը որսալու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ