News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցյալ տարին չկարողացավ գերացանցել 2016թ․ ռեկորդային բարձր ջերմաստիճանը, սակայն ներառվեց դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ սեզոնների քառյակում։ Այս մասին Գոդարի անվան հետազոտական տիեզերական ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են NASA-ի ներկայացուցիչները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անցյալ տարին դարձավ հերթական ծայրահեղ շոգ սեզոնը, որ լրացուցիչ ավելացավ երկարաժամկետ գլոբալ տաքացման վրա։ Դրա հետեւանքներն արդեն կարելի է տեսնել եւ զգալ՝ սկսած ԱՄՆ-ի ափերին ջրհեղեղների եւ վերջացրած շոգի ալիքներով, տեղումների անսովոր բարձր մակարդակով ու էկոհամակարգերում տեղաշարժերով»,- հայտարարել է ինստիտուտի տնօրեն Գեւին Շմիդտը։

Սկսած 2015 թվականից՝ Երկրի վրա միջին ջերմաստիճաններն ամեն ամիս անընդհատ նոր ռեկորդներ են սահմանում՝ 1-1,5 աստիճանով գերազանցելով նորման։ Հատկապես լուրջ էր իրավիճակն այդ տարվա առաջին 5 ամիսներին եւ 2016թ․ օգոստոսին, երբ Արկտիկային եւ Ռուսաստանին հատուկ ջերմաստիճանները նորման գերազանցում էին 5-9 աստիճանով։

Վերջին երկու տարիներին այդ թրենդներն ավելի քիչ տագնապալի են դարձել, թեեւ 2017-ն ու 2018-ը այնքան էլ շատ չեն զիջել նախորդ տարիներին սահմանված ռեկորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ