News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական վարչախմբերը լրջորեն չէին վերաբերում ազգային անվտանգության սպառնալիքին, որ ներկայացվում է Չինաստանի կողմից, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը ներկայում ակտիվորեն դիմակայում է «առեւտրային ագրեսիային»։ Այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք բոլոր ճակատներով պատասխան ենք տալիս։ Ռազմական տեսանկյունից՝ մեծացնում ենք ռազմական հնարավորությունները։ Ռազմական բյուջեն այս տարի գերազանցել է 700 միլիարդ դոլարը։ Այսպիսով, մենք ունենք պոտենցիալ․․․»,- ասել է նա։

Պոմպեոն նշել է, որ «անցյալ տարի Չինաստանն անցկացրել է բալիստիկ հրթիռների ավելի մեծ փորձարկումներ, քան մնացած աշխարհը միասին վերցրած», ինչը նշանակում է, որ երկիրը «լուրջ ռազմական սպառնալիք» է ներկայացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ