News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դա իրական հնարավորություն է ողջ աշխարհի համար»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆպետքարտուղար Մայք Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք բեկում ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում։

«Մենք մեծ հույսեր ունենք, որ նախագահ Կիմ Չեն Ընը կկատարի ապառազմականացման իր պարտավորությունը, որը ստանձնել էր դեռեւս հունիսին՝ Սինգապուրում։ Դա հյուսիսկորեացի ժողովրդի շահերից է բխում։ Բնականաբար, ամերիկացիների անվտանգության պահպանման շահերը հաշվի առնելով։ Դա նախագահի առաքելությունն է։ Եւ դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք, երբ մի քանի շաբաթից ուղեւորվենք Վիետնամ»,- ասել է նա։

Այն հարցին, թե հավատում է արդյոք ինքը, որ Հյուսիսային Կորեան կիրականացնի ապառազմականացումը, Պոմպեոն դրական պատասխան է տվել։ «Իհարկե։ Մենք դա տեսել ենք։ Նախագահ Կիմն ասել է իր մարդկանց, որ պետք է փոխել կուրսը, բարելավել երկրի ներսում տնտեսական պայմանները։ Սա նրա խոսքերն են, ոչ թե՝ իմ։ Ես կարծում եմ, թե կան բոլոր հնարավորությունները, որ նախագահ Կիմը կանցնի իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ հետո մենք, մեր հերթին, կկատարենք թերակղզում կայունությանը եւ հյուսիսկորեացի ժողովրդի համար ավելի լավ, ավելի լուսավոր ապագային վերաբերող մեր ստանձնած պարտավորությունները»,- հավելել է Պոմպեոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ