News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Թրամփը Ֆինանսների նախարարության միջազգային գործերով ներկայացուցիչ Դեւիդ Մալփասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի համար։

Մալփասը Թրամփի կողմնակիցն է եւ խոստացել է ի շահ Համաշխարհային բանկի բարեփոխումներ անցկացնել։

Մալփասի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը կարող է բանկի բաժնետեր 188 այլ երկրներից թեկնածուների ներգրավել։

Միացյալ Նահանգները, որ ՀԲ-ի խոշորագույն բաժնետերն է՝ 16 տոկոս ձայներով, ավանդաբար բանկի նախագահ է ընտրում, սակայն հեռացող Ջիմ Յուն Կիմը 2012թ․ ստիպված էր հաղթել Կոլումբիայից եւ Նիգերիայից մրցակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ