News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում եւ սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի եւ դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլեւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:

Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել: «Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու եւ Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:

Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով եւ հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:

Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռեւս Ալեն Սիմոնյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
Ամենաշատ