
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու:
Խոսքը Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի մասին է:
Սահակյանը մտադիր է կազմակերպել ղազախական արտադրության նավթամթերքի ներմուծում Հայաստան, որը էապես կմեծացնի այս շուկայում առկա մրցակցությունը՝ նպաստելով գների իջեցմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում