News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում «հյուսիսային տարածքների» (այսպես են երկրում անվանում Կունաշիրը, Իտուրուպը, Շիկոտանը եւ Խաբոմաին) վերադարձման համազգային համագումարում առաջին անգամ չեն օգտագործել Ռուսաստանի կողմից կղզիների «ապօրինի օկուպացման» մասին արտահայտությունը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ այս ձեւակերպումից հրաժարվելը պայմանավորված է 2 երկրների հարաբերությունների բարելավմամբ եւ խաղաղ պայմանագրի հարցի շուրջ ինտենսիվ բանակցային գործընթացով:

Այ լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա նման առաջին համագումարն է անցյալ տարվա նոյեմբերից, երբ 2 երկրների առաջնորդները հանդես էին եկել խաղաղ պայմանագիր կնքելու օգտին՝ հիմնված 1956 թվականի ճապոնա-խորհրդային համատեղ հռչակագրի վրա:

Համագումարին ավանդաբար մասնակցում են երկրի վարչապետը, ԱԳ նախարարը եւ կառավարության այլ անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ