News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերը գրում է. «Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչեւ 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երեւույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ.-ից սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել:

Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց այդ նախաձեռնության կարեւորությունը. Որպես արդարացում՝ կներկայացվի պետական կառավարման օղակում օպտիմալացման գաղափարը, թե իբր ժամանակի պահանջ է՝ նորարար տեխնոլոգիաների միջոցով ծրագրային ապահովման, ծառայությունների օնլայն սպասարկման ենք անցնում, իսկ միջազգային կազմակերպություններին կհրամցվի արդեն իսկ ստեղծված բազաների միասնական համալրումը, որը, ինչպես արդեն նշեցինք, գործարկվել է դեռեւս նախկին իշխանությունների ժամանակներից:

Ըստ 168.am-ի աղբյուրների՝ այս գումարներն աշխատացնելու սխեման գծել եւ հեռահար քննարկումները կառավարում է մի մարդ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, որին կանդրադառնանք առաջիկայում:

Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորագույն համակարգերով է սպասարկում Պետական եկամուտների կոմիտեն, Անձնագրային ծառայությունը, Կադաստրի պետական կոմիտեն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ազգային արխիվը, Ազգային գրադարանը, եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ