News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դուրս գալ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ), «նվեր» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է  Gazeta-ն՝ հղում կատարելով The Hill-ին։

Քլինթոնը նշել է, որ  նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է ՄՓՀՀՊ-ի գծով Ռուսաստանի հետ փոխգործակցության «ավելի լավ աշխատանք» կատարեր։ Ընդ որում՝ նրա կարծիքով, Թրամփը նվեր է արել Պուտինին, քանի որ վերջինը «պատասխանատվություն» չի կրել «խաբող գործողությունների» համար։

«Վերջին բանն, ինչ այժմ անհրաժեշտ է աշխարհին, սպառազինությունների միջուկային մրցավազքն է»,- ընդգծել է Քլինթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ