News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենտագոնը որոշել է Արիզոնայից 250 զինծառայող ուղարկել Տեխասի Eagle անցակետ։ Նրանք կօգնեն մաքսային եւ սահմանային վերահսկման ծառայություններին Մեքսիկայի հետ սահմանին անլեգալ միգրանտների դեմ պայքարում։

Ճշտվում է, որ զինծառայողների մեջ կան ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բժիշկներ եւ ինժեներներ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Հունվարի վերջին միգրանտների նոր քարավանը Հոնդուրասից ճանապարհ է վերցրել դեպի ԱՄՆ սահման։ Եվս մեկ խումբ շարժվել է Սալվադորից։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծրագրում է եւս 3750 զինծառայող տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին։ Խոսքը հարավարեւմտյան հատվածի մասին է, որտեղ արդեն գտնվում է 600 ամերիկացի զինվորական։ Լրացուցիչ ստորաբաժանումները կգործեն 90 օրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ