News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Համատեղության կարգով Ալեքսանդր Արզումանյանի վրա է թողնվում Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի լիազորությունների կատարումը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:

«Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ