
Թաիլանդի ֆինանսների նախարարությունը թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի թագադրման առիթով կհատի հուշադրամներ եւ մեդալներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կթողարկվի յուրաքանչյուրը միլիոն բատ (31,9 հազար դոլար) արժողությամբ մինչեւ 1000 պլատինե մեդալ:
Ոսկե եւ արծաթե մետաղադրամները կվաճառվեն համապատասխանաբար 40 հազար եւ 5 հազար բատ (1278 եւ 160 դոլար) գնով, իսկ պղնձե մեդալները 3 հազար բատով (96 դոլար):
Ամենաէժան՝ մելքիորե մեդալները կարժենան 20 բատ (0,64 դոլար):
Թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի պատկերով մետաղադրամների առաջին շարքը 9 անվանական արժեքով կթողարկվի ապրիլի 6-ին: