News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչը՝ ծնված 1968թ., բռնություն է գործադրել հոր նկատմամբ:

Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից 51-ամյա տղամարդու նկատմամբ կայացվել է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի հիման վրա՝ վերջինիս արգելվել է 20 օր ժամանակով մոտենալ բռնության ենթարկված հորը:

Սակայն Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակիչը, խախտելով անհետաձգելի միջամտության որոշման պահանջները, նույն օրը՝ ժամը 19:25-ի սահմաններում, գնացել է հոր տուն և կրկին բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ աթոռով հարվածելով վերջինիս գլխին:

51-ամյա տղամարդու նկատմամբ ևս մեկ անգամ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ վերջինիս արգելելով 20 օր ժամանակով 100 մետր հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկված հորը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ