News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության եւ այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։

Նախատեսվում են նաեւ ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետեւյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երեւանի Ա․ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, Երեւանի Տ․Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց, Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ակադեմիական վարժարան», ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց», ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սեւանի ավագ դպրոց»:

Տպել
Ամենաշատ