News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Aurus լիմուզինի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա փետրվարին ԱՄԷ-ում կայանալիք IDEX-ի սարքավորումների ցուցահանդեսին: Այս մասին հայտնել է ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ ռուսական Aurus մեքենաների շնորհանդեսը տեղի կունենա Ժնեւի միջազգային ավտոսրահում, որը բացվում է մարտի 7-ին, գրում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ այս տարվա փետրվարի 15-ից Aurus Senat Limousine L700  լիմուզինի  եւ Aurus Senat S600 սեդանի նախնական պատվերները սկսեն ընդունել ռուսական խոշոր ավտոդիլերները: Դենիս Մանտուրովի խոսքով՝ հետաքրքված հաճախորդները հնարավորություն կունենան ուղիղ կապ հաստատել Ռուսաստանում Aurus-ի պաշտոնական գործընկերների հետ: Դա  «Ավիլոն» եւ  «Պանավտո» ընկերություններն են: Aurus մեքենաների արտահանման ծրագրերը սինխրոնիզացված են ASEAN-ի, Եվրոպայի, Չինաստանի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հարավային Կորեայի համար տրանսպորտային միջոցի  տեղական հավանության հետ:

Միեւնույն ժամանակ Մանտուրովը ավելի վաղ վստահութուն էր հայտնել, որ Aurus մեքենայի առաջին գնորդները կլինեն եվրոպացիները:

«Դա նախ եւ առաջ, եվրոպական մեքենա է, բայց ԱՄԷ-ն եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրները այլ նույնպես ակտիվորեն հետաքրքրվում են Aurus-ով», – ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ